|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 46 կմ հատվածում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս բախվել է «ZIL» մակնիշի բեռնատարի հետնամասին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Ford»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ Փրկարարները մոտ 40 րոպե հատուկ տեխնիկայի միջոցով կարողացել են վարորդին, ով արգելափակվել էր, դուրս բերել ավտոմեքենայից։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, «ZIL»-ի և հիվանդանոց տեղափոխված՝ «Ford Transit»-ի վարորդի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Ford»-ը բարձված է եղել լվացքի համար նախատեսված պարագաներով, այդ թվում՝ ժավելի սպիրտով, որի մի մասը բախման հետևանքով թափվել է։