|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Եթե Երևան քաղաքը զարգացման ծրագիր ունենար, սենց անկազմակերպված չէին լինի, որ ում մտքով ինչ անցնի՝ անեն։ Այս մասին գրում է հանրային գործիչ Արթուր Չախոյանը։
«Նույն պատմությունը Թումանյան փողոցի մայթերի բարեկարգման ժամանակ էլ էր կրկնվել․ մայթերը բարեկարգելուց հետո «խելոքների» մտքով անցավ, որ Թումանյան փողոցի նոր բարեկարգված մայթերը պետք է քանդեն, որ ոռոգման համակարգ անցկացնեն։
Եվ նման օրինակները քիչ չեն, շատ են️։
Եթե Երևան քաղաքը զարգացման ծրագիր ունենար, 2024թ Ամիրյան փողոցը չէին ասֆալտապատի, այլ իրենց նախատեսածի պես առաջին հերթին պետք է մայթերը բարեկարգեին, և դրանից հետո նոր ասֆալտապատեին Ամիրյան փողոցը»։