|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 8-ին Լիբանանի տարբեր շրջաններում Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 303-ի, իսկ վիրավորներինը՝ 1150-ի։ Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Նախարարության տեղեկացմամբ՝ զոհերի թիվը վերջնական չէ և կարող է փոխվել։ Մի քանի վայրում դեռ շարունակվում է փլատակներից զոհերի մարմինների դուրսբերումը։
Հայտարարության մեջ նշվում է, որ զոհերից 110 երեխաներ, կանայք և տարեց մարդիկ են։
Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ Լիբանանի հարավային տարբեր շրջանների ուղղությամբ իսրայելական հարվածները շարունակվում են։