Միասին կարող ենք
կարևոր
559 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-26 10:42
Աշխարհ

Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը և պատասխան առաջարկ է ներկայացրել

Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը և պատասխան առաջարկ է ներկայացրել

Իրանը մերժել է Վաշինգտոնի ներկայացրած առաջարկը Մերձավոր Արևելքում հրադադարի շուրջ և պատասխան առաջարկ է ներկայացրել ամերիկյան կողմին։ Այս մասին հաղորդել է իրանական Press TV-ն, վկայակոչելով պաշտոնյայի, որի անունը չի նշվել։

«Իրանը կդադարեցնի պատերազմն այն ժամանակ, երբ որոշի դա անել, և երբ իր պայմանները բավարարվեն», - ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ Թեհրանը կշարունակի «ծանր հարվածներ» հասցնել ամբողջ Մերձավոր Արևելքում։ Փոխարենն, ըստ իրանցի պաշտոնյայի, Թեհրանն իր սեփական հինգ կետից բաղկացած ծրագիրն է ներկայացրել, որը ներառում է հետևալ պայմանները՝ իրանցի պաշտոնյաների սպանությունների դադարեցում, միջոցներ, որպեսզի այլևս Իրանի դեմ պատերազմ չծավալվի, փոխհատուցում իր դեմ պատերազմի համար, ռազմական գործողությունների ավարտ և Իրանի ինքնիշխանության իրագործում Հորմուզի նեղուցի նկատմամբ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանին է փոխանցվել Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցման շուրջ 15 կետից բաղկացած ամերիկյան ծրագիրը, որը վերաբերում էր պատժամիջոցների մեղմացմանը, Իրանի միջուկային ծրագրի դադարեցմանը, հրթիռների թվաքանակի սահմանափակմանը և Հորմուզի նեղուցի բացմանը։ Ըստ աղբյուրների՝ այն նաև ներառում էր Իրանի կողմից զինված խմբավորումներին աջակցության սահմանափակումներ։