Միասին կարող ենք
կարևոր
676 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-25 17:24
Աշխարհ

Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ

Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ

Իրանը ստացել է Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցման վերաբերյալ ամերիկյան ծրագիրը։ Այս մասին The Associated Press գործակալությանը հայտնել է պակիստանցի երկու պաշտոնյա։

Թեհրանը չի հաստատել, որ ստացել է ծրագիրը, և հրապարակայնորեն հերքել է ամերիկյան կողմի հետ շփումները։

Պակիստանցի երկու պաշտոնյան, որոնք 15 կետից բաղկացած ծրագիրը փոխանցել են Իրանին, հայտնել են, որ այն անդրադառնում է պատժամիջոցների մեղմացմանը, Իրանի միջուկային ծրագրի դադարեցմանը, հրթիռների թվաքանակի սահմանափակմանը և Հորմուզի նեղուցի բացմանը։

Եգիպտացի մի պաշտոնյա, որը ներգրավված է միջնորդական ջանքերում, հավելել է, որ առաջարկը ներառում է նաև Իրանի կողմից զինված խմբավորումներին աջակցության սահմանափակումներ։

Պակիստանցի և եգիպտացի պաշտոնյաները նաև հայտնել են, որ միջնորդները ցանկանում են, որ իրանցիները և ամերիկացիները բանակցություններ անցկացնեն մոտ օրերս՝ արդեն մարտի 27-ին։

Միևնույն ժամանակ տարածաշրջան են ուղարկվում լրացուցիչ ամերիկյան զորքեր։