Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդը» գրում է.«Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Հայկական վերածնունդ» կուսակցության՝ 30 կետից բաղկացած նախընտրական ծրագիրը շրջանցել է մի շատ կարևոր թեմա, այնտեղ որևէ խոսք չկա ԼՂ հիմնախնդրի մասին։ ՀՎԿ-ն մեկ նախադասությամբ անգամ չի ներկայացրել Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունեցող այս հարցի լուծման իրենց տեսլականի մասին։ Փոխարենը պոպուլիստական խոստումների շարան է ներկայացրել է՛լ ավանդները վերադարձնելու, էլ կոմունալ վարձավճարները նվազեցնելու, էլ հիփոթեքային վարկերն առանց կանխավճարի դարձնելու մասին։ Ի դեպ, այս կուսակցությունն իր նախընտրական ծրագրում անգամ պրոֆեսիոնալ վարձատրվող բանակի անցնելու մասին դրույթ ունի, բայց ԼՂ խնդրի մասին՝ ոչ մի խոսք։ Ինչո՞ւ։ Մեկնաբաևությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց այս կուսակցության խոսնակ Էդգար Առաքելյանին, որը նշեց. «Մեր 30 կետերի մեջ արտաքին քաղաքական բաժնի հետ կապված, բնականաբար Ղարաբաղի թեման էլ կա, ընդհանրապես Հայաստանի անվտանգության թեման էլ կա»։ Թե ՀՎԿ 30 կետերից ո՞ր մեկն էր նվիրված ԼՂ խնդրին, պարզ չէ. բոլոր 30 կետերը կարդալով՝ միայն մեկ անգամ հանդիպեցինք Արցախ բառին, այն էլ հետևյալ նախադասության մեջ. «Հայաստան–Սփյուռք–Արցախ Եռամիասնության ամրապնդում»»,–գրում է թերթը։