Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
Քառյակի` չորս ժամ տևած հանդիպումն ավարտվեց:
Մասնակցում էին` «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը և Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ-ից` Լևոն Զուրաբյանը և ԲՀԿ-ից` Ստեփան Մարգարյանն ու Վարդան Օսկանյանը:
Նախքան հանդիպումը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության խնդիրներին:
«Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ 4 քաղաքական ուժերն ընդունել են համատեղ հայտարարություն` բաղկացած 12 կետից, որոնք հրատապ պահանջներ են ու պետք է ներկայացվեն իշխանություններին: «Հայտարարությունն ամբողջությամբ պատրաստ է, առաջիկայում կլինի մամուլի ասուլիս, և քառյակը կներկայացնի այդ հայտարարության տեքստը»,- ասաց նա` հավելելով, որ պահանջներում ներառված են հիմնականում ներքին քաղաքականությանը վերաբերող այն հարցերը, որոնք հուզում են հանրությանը: Պատգամավորը միայն նշեց, որ կետերից մեկը վերաբերում է հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելուն:
Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ քառյակի միասնական հանրահավաքը լինելու է աշնանը:
Հարցին` արդյո՞ք պահանջներում ներառված են արտաքին քաղաքական իրադարձությունները` Եվրասիական տնտեսական միության հետ կապված, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ այս պահանջներում այդ հարցերը ներառված չեն, սակայն ամեն ինչ չի ավարտվում, և առաջիկայում քառյակը կքննարկի նաև այդ` արտաքին քաղաքականությանը վերաբերող կարեւոր հարցերը: