Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ավագանու նիստին կրկին կրքերը թեժացել են։
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի խոսքի ընթացքում «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը սկսեց կողքից արձագանքել։
«Պիտի արձանագրենք, որ Մայր Հայաստանի փեշերից կախվելը հաց ու ջուր է դառել շատերի համար, բայց այդ խոլերան մի օր մաքրվելու է բոլոր կառավարական կաբինետներից» ,-ասաց Սուքիասյանը։ Անի Խաչատրյանը սակայն շարունակում էր խոսել։
«Մի հատ էս աղբը մաքրեք հա ստեղից, հերիք եղավ»,-արձագանքեց Մանուկ Սուքիասյանն ու շարունակեց․ «Ձեր հաճախորդին կարգի հրավիրեք»։
Ավինյանը կոչ արեց պահպանել կոռեկտության սահմանները։
«Եթե խոսենք նախկին իշխանությունների մասին ու թե ում ենք կաբինետներից հանել ու դուրս շպրտել ու ժողովուրդը՝ մենք չէ, դուք ձեր ականջները կտեսնեք, ապագայում իշխանություն չեք տեսնելու։ Ձեր տեսակը, մաքսիմում ի՞նչ կարող է անել, հաչալն է։ Ու կարղ եք հաչալ, շարունակել հաչալ, որովհետև շունը հաչա, քամին փչի։ Ձեր իսկ ոճով Ձեզ պատասխանեմ»,-ասաց Ավինյանը։
«Մի ավագանի դուք եք, մի ավագանի մենք։ Էսօր դուք եք քաղաքապետ, վաղը կարող է չլինեք» ,-Ավինյանին ասաց Մանուկ Սուքիասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում