|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Սարքած պատերազմի անատոմիայի մեկ օրինակ
Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI)՝ 2021 թվականի զեկույցի Նիկոլի ռեժիմը չկրակող ինքնաթիռների համար վճարել է 190 մլն ԱՄՆ դոլար, այսինքն, ըստ նույն զեկույցի հեղինակների, 2018-ից մինչեւ 2020 թվականի պատերազմի մեկնարկը Հայաստանի կողմից զենք-զինամթերքի վրա ծախսած գումարի (248 մլն $) 76% !!!
Պատկերացրեցի՞ք։
Պատերազմից առաջ ժամանակակից նոր զենքեր ձեռքբերելու գումարի 76%-ը գնացել է չկրակող, պատերազմում անպիտան ինքնաթիռների վրա։
Եւ սա սարքած, բերված եւ դիտավորյալ պարտված պատերազմի մի փոքր դետալ է։
Բա էլ ինչեր են ի հայտ գալու իշխանափոխությունից հետո…»։
