Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․
«Արմեն Աշոտյանն այսօր ելույթում շատ հետաքրքիր ու առանցքային միտք հնչեցրեց։ Նա ասաց, որ ամբողջ ընդդիմության կողմից տրված երաշխավորության պայմանների խախտմամբ ինքը մեկ քայլով ամբողջ խորհրդարանական ընդդիմությունը կգլխատի։ Ավելին, այդպիսի պարագայում կստեղծվի հակասահմանադրական վիճակ, քանի որ խորհրդարանում կմնա միայն իշխանությունը։ Էլ ավելին, այդպիսի գործողությունն իր կողմից կլինի հենց իշխանության օգտին։
Պատկերացրեք, թե որքան մեծ արժեք էր իրենից ներկայացնում ամբողջ ընդդիմության երաշխավորությունը։ Տվյալ դեպքում դրա դիմաց կալանքն ընդամենը սովորական խափանման միջոց էր դառնում։
Դոլմազյան դատավորը մեկ շնչով մերժեց այդպիսի միջնորդությունը և լրացուցիչ անգամ հաստատեց, որ Աշոտյանի նկատմամբ կատարվողը բացառապես քաղաքական հետապնդում է և այդ կալանքն ունի միայն ու միայն մեկ նպատակ, այդ կալանքը միայն պատիժ է, ուրիշ ոչինչ։
Իշխանափոխությունից հետո այսպիսի որոշումները և դրանք ընդունած դատավորները պետք է դառնան մեծ քննության առարկա»։