|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը պարբերաբար իրականացնում է մասնագիտական վերլուծություններ, որոնք վերաբերում են տնտեսության ներառական զարգացմանը. այս մասին, ըստ Yerkir.am-ի, նշեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը՝ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին նվիրված համաժողովի ընթացքում:
Տնտեսագետը ներկայացրեց վերլուծության արդյունքում ծաղկաքաղ արված արձանագրումները՝ թե ինչ էր ակնկալվում, ինչ էր խոստացված և ինչ ունենք սոցիալական-պաշտպանության ոլորտում:
«Չկատարվող խոստումներ, առկա խնդիրներ» վերնագրով վերլուծության մեջ Թադևոս Ավետիսյանը ներկայացրեց այն նպատակները, որոնք գերակա էր հռչակել կառավարությունը՝ զբաղվածության աճ, կենսաթոշակների և աշխատավարձերի իրական աճ, ծնելիության խրախուսում և այլն: Այնուհետև ներկայացվեց իշխանափոխությունից հետո ստացված տվյալները զբաղվածության ոլորտում՝ զբաղվածության պետական ծրագրերի 75 տոկոս թերակատարում, աշխատանքային ռեսուրսների կրճատում և այլն:
Ժողովրդագրական խնդիրների վերաբերյալ Ավետիսյանը նշեց, որ այս անգամ ևս առկա է կրճատում:
Մանրամասները՝ տեսանյությում.