|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Եվրամիությունն Ուկրաինային հատկացրել է 4,36 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնության նոր փաթեթ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հրապարակած հաղորդագրության մեջ։
Եվրահանձնաժողովը հստակեցնում է, որ միջոցները նախատեսված են Ուկրաինայի հիմնական պետական ծառայությունների աշխատանքն ապահովելու, ինչպես նաև պաշտպանության անհետաձգելի կարիքների համար։
Ավելի վաղ ԵՄ-ն հաստատել էր 2026-2027 թթ. համար Ուկրաինային աջակցության 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագիրը։ Այդ գումարից 60 միլիարդ եվրոն նախատեսված է պաշտպանության կարիքների, ևս 30 միլիարդը՝ պետական բյուջեին աջակցելու համար։
Եվրահանձնաժողովի՝ հոկտեմբերի 30-ին հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թ. փետրվարին ՌԴ-ի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների ծավալումից ի վեր ԵՄ-ն և նրա անդամ երկրներն Ուկրաինային տրամադրել են 231,6 միլիարդ եվրոյի ընդհանուր օգնություն, ներառյալ ռուսական սառեցված ակտիվներից ստացված 3,8 միլիարդ եվրոյի չափով եկամուտները։