|
Փոխարժեքներ
11 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.84 |
| EUR | ⚊ | € 447.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.8218 |
| GBP | ⚊ | £ 510.83 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Տալով ճանապարհ Սյունիքի միջով՝ մեր Կառավարությունը ստացավ ուղղակի խաղաղության խոստում։ Այս մասին ասել է «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Այս խաղաղության պայմանագիրը պետք է երաշխավորվի, ի տարբերություն մեր Կառավարության, մենք տեսնում ենք, որ 2-3 երաշխավոր է պետք, որ ունենանք երաշխավորված խաղաղություն։ «Թրամփի ուղու» պարագայում ողջունելի է, որ ԱՄՆ–ն մասնակցել է, սակայն Թրամփի անունը գրված է որպես վկա։ Մենք պիտի հասնենք նրան, որ ունենանք երաշխավոր։ Մենք պետք է հակադրենք թուրքական օրակարգին մեր Հյուսիս–հարավը։ Եթե Իրանը ցանկություն ունի գնալ Եվրոպա, Ադրբեջանից տեսնելով որոշակի վտանգ, Հայաստանով է փորձելու դա անել։ Հյուսիս–հարավի վրա էլ մենք երաշխավորներ ենք ուզելու, որոնք կերաշխավորեն Հայաստանի անվտանգությունն ընդհանուր»,– ասել է Նարեկ Կարապետյանը։
Նա հայտնել է, որ այս շաբաթ «Մեր ձեւով» շարժումը մեկնում է Սյունիք հանդիպելու բնակիչների հետ եւ ներկայացրել է, թե ինչ ծրագրեր ունեն այդ մարզի համայնքների համար. «Սիսիանի տարածաշրջանում՝ զարգացած անասնապահություն, Քաջարան եւ Կապան՝ իրավունք կտրվի, որ հարկերից մաս ունենան, Մեղրին կաշխատի Իրանի վրա, իսկ Գորիսը կդառնա հայկական ռազմական մտքի կենտրոնը Հայաստանում»։