|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Երևանի «Փյունիկը» մեկ օրում երկու ստուգողական հանդիպում է անցկացրել՝ մրցելով լատվիական և արաբական թիմերի հետ։
Օրվա առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոնը ուժերը չափել է Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ «Փյունիկի» կազմում իր նորամուտը գոլով է նշանավորել Մոմո Յանսանեն, որը երկրորդ խաղակեսում կարողացել է հավասարեցնել հաշիվը։
Երեկոյան կայացած երկրորդ խաղում Արտակ Օսեյանի գլխավորած թիմը մրցել է ԱՄԷ-ի Առաջին դիվիզիոնը ներկայացնող «Ալ Իթիֆակի» հետ։ Այս խաղում հայկական ակումբը հաղթանակ է տոնել նվազագույն հաշվով։ Հանդիպման միակ և հաղթական գոլի հեղինակ է դարձել Ֆիլիպե Ալմեյդան։
Նշենք, որ մրցակցի կազմում հանդես էր գալիս իտալացի հայտնի հարձակվող Մարիո Բալոտելին։
Աղբյուրը՝ Armsport