կարևոր
844 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-27 17:17
Քաղաքական

Հունվարի 27-ը որպես նշանակալից օր, կապ չունի արցախյան պայքարի հետ, հետևաբար լրիվ տեղավորվում է «նիկոլյան նոր Հայաստանի» մեջ. քաղաքագետ

Հունվարի 27-ը որպես նշանակալից օր, կապ չունի արցախյան պայքարի հետ, հետևաբար լրիվ տեղավորվում է «նիկոլյան նոր Հայաստանի» մեջ. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատերն են տարակուսած հարցնում, թե ինչո՞ւ հենց «հունվարի 27-ը» և ո՛չ թե «Սեպտեմբերի 27-ը» կամ գոնե «Նոյեմբերի 8-ը»։ Պատճառը ինչքան էլ որ տարօրինակ կհնչի հենց այն է, որպեսզի այն չասոցացվի Արցախի հետ, պայքարի հետ, ազատագրական տարեգրության հետ։

Հունվարի 27-ը որպես նշանակալից օր, կապ չունի արցախյան պայքարի հետ, հետևաբար լրիվ տեղավորվում է «նիկոլյան նոր Հայաստանի» մեջ։

Այն նպատակ ունի մոռացության մատնել զոհերին հիշելու բուն պատճառը՝ ազատագրական և պաշտպանական պայքարը հանուն Արցախի։ Հետևաբար նման անհեթեթ որոշումը ինչքան էլ որ տարօրինակ լինի, հիմնավորված է հայ ժողովրդի հիշողության դեֆորմացիայի համար։

Ես ու իմ նման հազարավորները հիշում ենք ամեն օր, իսկ այդ հիշողության լռության օրը «Սեպտեմբերի 27-ն» է։

Հ․Գ․ Երկար էի մտածում, գրել թե՞ չգրել։ Որոշեցի գրել, որովհետև հասկանալ ու չասելը ճիշտ չի։ Էս թեմայով էլ չեմ խոսելու, մինչ այն օրը, երբ ամեն ինչ կվերադառնա «ի շրջանս յուր»»: