Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ կրթության և գիտության նախարարության առաջարկով` Հայաստանում անցկացվում է Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումը:
Ֆորումի աշխատանքների ընթացքում նախատեսվում է միջազգային փորձի փոխանակում« ծանոթացում դպրոցական սննդի կազմակերպման հայաստանյան փորձին, ինչպես նաև այցելություններ դպրոցներ: Լրագրողների հետ զրույցում նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ Հայաստանն ունի բավականին հետաքրքիր փորձ «դպրոցական սնունդ» զարգացման ծրագրի շրջանակներում, և շուրջ 45 երկրների ներկայացուցիչներ եկել են այդ փորձին ծանոթանալու: «Այս փորձի կիրառումն է ի վերջո, որ հնարավոր դարձրեց, որ առաջինը ասիական մայրցամաքում Երևանը դարձավ այս հերթական կոնգրեսի վայր»,-ասաց նախարարը: Մկրտչյանը կարևորեց ֆորումի աշխարհագրական շրջանակները:
«Աֆրիկյան երկրների հետ մեր հարաբերությունները շատ մեծ ծավալ չունեն և գոնե կրթական մշակութային իմաստով շփում կլինի: Բացի այդ որակյալ կազմ է եկած Հայաստան և մեր մշակույթի հետ ծանոթացումը միջազգային կոնգրեսի անցկացումը ինքնին արդեն կարևոր և նշանակալից փաստ է մեզ համար»,- ասաց նա: Նախարարը հայտնեց, որ ծրագիրը կիրառվում է Արարատի, Վայոց ձորի և Սյունքի մարզերում և այս տարի բյուջեով նախատեսված է տավուշի մարզը:
«Ի վերջո պետք է կամաց-կամաց մեր գործընկերները ծրագրերը հանձնեն մեզ, որ կառավարությունն իր վրա վերցնի բյուջեն: Այս տեմպը և բոլորիս շահագրգռությւնը պետք է երաշխիք լինեն, որ հասցնենք 10 տարվա ընթացքում իրականացնել ծրագիրը, որովհետև իսկապես մեր երեխաների համար սա կարևոր է»,- շեշտեց Մկրտչյանը: