|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանն ու Աղվան Վարդանյանը ը հունվարի 24-ին այցելել են «Իզմիրլյան» ԲԿ֊ում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և Նարեկ Սամսոնյանին։ Այդ մասին հայտնել է Գառնիկ Դանիելյանը։
«Միքայել Սրբազանն այս օրերին հետվիրահատական վերականգնողական փուլում է։ Սրբազանն իր ջերմ ողջույններն ու շնորհակալության խոսքն էր փոխանցում այն բոլոր մտահոգ հայրենակիցներին, որոնք այս օրերին զորակցում և աղոթում էին իր առողջության համար։
Մեզ հայտնեց, որ ինքն էլ իր օրը սկսում և ավարտում է հայ ժողովրդի բարօրությանն ուղղված աղոթքներով։
Սրբազան հայրը վերհիշելով տարբեր ժամանակաշրջաններում ՀԱԵ֊ի դեմ ուղղված հարվածները՝ վերահաստատեց, որ մեր եկեղեցին մշտապես հաղթահարել է բոլոր մարտահրավերները՝ էլ ավելի զորեղանալով։
Միքայել Սրբազանը պատմեց մի պատմություն նախորդ դարի կեսերին Ալբանիայում Էնվեր Խոջայի ղեկավարության օրոք ունեցող իրադարձություններից, երբ հալածվում էր եկեղեցին և հոգևորականությունը։
Հերթական անգամ, երբ հոգևորականներին տանում են գնդակահարության, նրանք խնդրում են խցում գտնվող մի միաբանի, որ չգա իրենց հետ, քանի որ իրեն չեն փնտրում։ Միաբանն ականատես է լինում, թե ինչպես է ժողովուրդը թքում և հայհոյում գնդակահարության տարվող իր եղբայրներին և մտածում, թե որքան սրիկաներ կան իր հայրենիքում։
Միքայել Սրբազանը հավատում է, որ հայ ժողովուրդը կանգնելու է իր եկեղեցու և հոգևորականության կողքին։
Նարեկ Սամսոնյանը, բարեբախտաբար, բժշկական հաստատություն տեղափոխվելուց հետո դադարեցրել է հացադուլը, այժմ վերականգնողական փուլի մեջ է, ինչին կհաջորդի վիրահատությունը։ Տեղեկացա նաև, որ բողոքարկվել է նրա կալանքը երեք ամսով երկարաձգելու որոշումը։
Առողջություն ենք մաղթում Միքայել Սրբազանին և Նարեկ Սամսոնյանին։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Դանիելյանը։