|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհի Թթուջուր-Նավուր հատվածը, Նորավանի խաչմերուկից Գորիս, Շինուհայրից Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (մարդատար մեքենաների երթևեկությունը թույլատրվում միայն Կապան-Լծեն-Նորավան-Սիսիան-Վայոց ձորի մարզ ավտոճանապարհով)։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի։
Տիգրանաշենի ոլորանները, Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր, Տաշիր-Գոգավան ավտոճանապարհները և Աշտարակից Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, Ջերմուկի խաչմերուկից Կապան հատվածը՝ դժվարանցանելի։
Տաշիր-Բլագոդարնոյե ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերի, Հրազդան, Չարենցավան քաղաքների ավտոճանապարհներին և «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Դիլիջանի ոլորաններում, Վայոց ձորի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերում, Նոյեմբերյան քաղաքում տեղում է ձյուն։
Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերում, Արագածի տարածաշրջանում բուք է։
Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։