կարևոր
631 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-22 20:45
Աշխարհ

Իրանում անկարգությունների 100 առաջնորդ է ձերբակալվել

Իրանում անկարգությունների 100 առաջնորդ է ձերբակալվել

Իրանի մայրաքաղաք Թեհրանից հարավ գտնվող Ռեյ քաղաքում իրավապահ մարմինները անկարգությունների 100 կազմակերպիչների են ձերբակալել: Այս մասին հայտարարել է քաղաքի ոստիկանական վարչության հրամանատար Հոսեյն Մաֆին։

«Հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել ու ձերբակալվել է Ռեյ քաղաքում անկարգությունների 100 առաջնորդ», - Մաֆիի խոսքը մեջբերում է իրանական «Tasnim» գործակալությունը:

Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ անցկացվեցին 2025–ի դեկտեմբերին։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի: