|
Փոխարժեքներ
14 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.69 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.769 |
| GBP | ⚊ | £ 491.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Մի քանի իրավապահ է զոհվել Իրանում անկարգությունների հետևանքով, հայտարարել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
«Ցավոք, տեղի են ունեցել նաև անկարգություններ վերջին մի քանի օրվա ընթացքում: Իրավապահ մարմինների մի քանի աշխատակիցներ ենթարկվել են հարձակման ու զոհվել», - ասել է Ռաբիին մամուլի ասուլիսի ընթացքում:
Նա ավելացրել է, որ Իրանում բողոքների մասնակիցները սառը զենք և հրազեն են կիրառել անվտանգության ուժերի ներկայացուցիչների դեմ:
Իրանական մի շարք քաղաքներում վերջին օրերին տեղի են ունենում զանգվածային ցույցեր՝ երկրում բենզինի գնի ավելացման իշխանությունների որոշման ֆոնին: