Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի քանի իրավապահ է զոհվել Իրանում անկարգություններով ուղեկցվող բողոքի ակցիաների ընթացքում, որոնց պատճառը բենզինի գների բարձրացումն է. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիի խոսքերին հղումով:
«Դժբախտաբար, տեղի են ունեցել նաև անկարգություններ վերջին մի քանի օրվա ընթացքում: Իրավապահ մարմինների մի քանի աշխատակիցներ ենթարկվել են հարձակման ու զոհվել»,- պարզաբանել է նա մամուլի ասուլիսում ու հավելել, որ Իրանում բողոքների մասնակիցները սառը զենք և հրազեն են կիրառել անվտանգության ուժերի ներկայացուցիչների նկատմամբ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Իրանում ուժի մեջ է մտել կառավարության կարգադրությունը բենզինի գները կրկնակի բարձրացնելու մասին՝ մեկ լիտրի դիմաց 15 հազար ռիալից (0,09 դոլար) մինչև 30 հազար ռիալ (շուրջ 0,2 դոլար): Իրանի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ակցիաներ, որոնք ուղեկցվել են ոստիկանության հետ ընդհարումներով:
Ակցիայի մասնակիցները հրկիզել են բանկերի գրասենյակներ ու ավտոլիցքավորման կայաններ: Անկարգություններ են արձանագրվել հարյուրավոր փոքր բնակավայրերում ևս:
Երկրում ծայր առած անկարգությունների հետևանքով մոտ 30 մարդ, իսկ տասնյակները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նոյեմբերի 16-ին իրանական իշխանությունները երկրում անջատել են նաև համացանցը: