|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հետք»-ը գրում է․ «Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու կինը՝ Լուսինե Թադևոսյանը, այսօր՝ 2026թ․ հունվարի 19-ին, հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրության։ Դատախազություն են հրավիրվում գործի նյութերին ծանոթանալու, դիրքորոշում ներկայացնելու համար։
2018թ․ իշխանափոխությունից հետո Վալերիյ Օսիպյանը նույն տարվա մայիսի 10-ին նշանակվեց ոստիկանության պետի պաշտոնում։ Այնուհետև վարչապետի 2019թ․ սեպտեմբերի 18-ի որոշմամբ՝ Վալերիյ Օսիպյանը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական։ Օրեր անց՝ հոկտեմբերի 7-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վալերիյ Օսիպյանն ազատվեց վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:
Նշենք, որ այս փուլում Գլխավոր դատախազությունը չի հանրայնացնում, թե ինչ գույքերի առնչությամբ է իրականացրել ուսումնասիրություն։ Պատճառն այն է, որ գործի նյութերին ծանոթանալուց հետո շահագրգիռ անձինք կարող են ներկայացնել ապացույցներ, միջնորդություններ և ենթադրաբար բռնագանձման ենթակա գույքի ցանկում կարող է կատարվել փոփոխություն»։