|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Քիչ հետո ԱԺ նիստում պետք է քվեարկության դրվի սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Իսկ այս պահին սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարողները հավաքվել են ԱԺ-ի դարպասների մոտ: Ոստիկանները նրանց արգելեցին պաստառ փակցնել ԱԺ դարպասներին կամ բարձրանալ դարպասների վրա: Սկսվեց հրմշտոց բողոքի ակցիայի ու ոստիկանների միջև: Բողոքի ակցիայի մասնակիցները սկսեցին հայհոյել փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, նա հունից դուրս եկավ: Օսիպյանի ու քաղաքացիների միջև հրմշտոցը փորձեցին կանխել ոստիկանները:
Քաղաքացիների մոտ իջան ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը: Արամ Մանուկյանը բարկացած խոսում էր ոստիկանների հետ, իսկ ոստիկանները արձագանքում էին. «Ես «արա» չեմ քեզ համար»: Օսիպյանն էլ վիճում էր Լևոն Զուրաբյանի հետ` ասելով, որ թույլ չեն տա պաստառ փակցնել ԱԺ դարպասներին:
Իրավիճակը սրվեց, ոմանց բերման ենթարկեցին: Ինչից հետո Զուրաբյանը բորբոքված ելույթ ունեցավ եւ Օսիպյանին անվանեց «խուժան»: