Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վալերիյ Օսիպյանին ոստիկանության պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ։
Օսիպյանը քիչ առաջ հրաժեշտի ելույթ է ունեցել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների առջեւ: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը եւ հավելել, որ ոստիկանապետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի առաջին տեղակալ Արման Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Օսիպյանը ոստիկանապետի պաշտոնում է նշանակվել 2018-ի մայիսի 10-ին։
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ՝ կից գրելով. «Մարդ, ով շատ կարճ ժամանակահատվածում փոխեց համակարգը հիմնովին։ Պարոն Օսիպյանը արժանի է ավելի գնահատված աշխատանքի։ Հաջողություն, Գեներալ։
Հ.Գ Ինքը իսկական դուխով ա ու ոնց ինքն ա ասում՝
-Հանցագործի տեղը բանտն ա
-Ոչ թե գրավով ազատությունը։
Հ.Գ.Գ․ Իրերը հավաքեց ու դուռը փակեց»: