|
Փոխարժեքներ
15 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.42 |
| EUR | ⚊ | € 441.46 |
| RUB | ⚊ | ₽ 4.8278 |
| GBP | ⚊ | £ 509.18 |
| GEL | ⚊ | ₾ 140.79 |
Փաշինյանը միլիարդավոր դրամների պարգևավճար է բաժանել, մեր օրոք վարչապետը 1 դրամ աշխատավարձ կստանա։ Այս մասին ասել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Այսօր մենք իմացանք, թե ինչու է մեր երկրի վարչապետը պարգևավճարներ վճարում իրեն, իր մերձավոր շրջապատի նախարարներին ու պատգամավորներին՝ միլիարդավոր դրամների չափով՝ գաղտնի որոշմամբ։ Քանի որ, ըստ նրա, եթե այդ պարգևավճարները չվճարվեին, ապա հետագայում, երբ մեր երկրում շատ ներդրումներ կգան, այդ մարդիկ կզբաղվեին կոռուպցիայով։ Եվ դրա համար նա իրեն և իր շրջապատի նախարարներին ու պատգամավորներին պարգևավճարներ է բաժանում»,-ասել է նա։
Մանրամասն՝ տեսանյութում: