Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2018 թ. ապրիլ-մայիսյան դեպքերից հետո, երբ իշխանությունը բռնազավթվեց փաշինյանական՝ ապագայում կապիտուլյացիոն խմբավորման կողմից, ՀՀ պետական համակարգում դրվեց հանրապետության պատմության մեջ նմանը չունեցող՝ պետական պարգևավճարների բաշխման պրակտիկան:
Թվում էր, թե պարգևավճարներ բաժանելու ոճով ու մեթոդներով իշխանություններն այլևս չէին կարող զարմացնել հասարակությանը, բայց, ցավոք, կառավարությունը պարգևավճարներ բաժանելու հարցում «անկոտրում է» և կանգ չի առնում ոչ մի բարոյական արգելքի առջև, նույնիսկ եթե այդ «արգելքը» սոցիալապես անապահով խավն է:
Այսպես՝ ՀՀ Հաշվեքննիչ պալատի «ՀՀ Առողջապահության նախարարությունում 2021 թ. պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» 2022 թ. ընթացիկ եզրակացության 4-րդ հոդվածում հաշվետու ժամանակահատվածի հիմնական ֆինանսական արդյունքների վերաբերյալ նշված է.
«ՀՀ կառավարության 18.02.2021 թ. թիվ 217-Ն որոշման թիվ 1 հավելվածի համաձայն «Սոցիալապես անապահով և առանձին խմբերի անձանց բժշկական օգնություն» (610.516.1 հազ. դրամ) ծրագրից 70.615.1 հազար դրամը պակասեցվել և ուղղվել է «Դրամական խրախուսումներ և հատուկ վճարումներ - 4112» հոդվածին (այն կազմել է 208.111.2 հազ. դրամ)»:
Փաստացի, իշխանությունները հերթական պարգևավճարների համար գումար հատկացնելու նպատակով սոցիալապես անապահով խավերի համար նախատեսված բժշկական օգնության ծրագրից մոտ 70 մլն դրամ (144 հազար դոլար) ուղղել են պարգևավճարներին: