կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-15 03:21
Աշխարհ

Ամերիկացիներին առաջարկում են ձգել գոտիները

Ամերիկացիներին առաջարկում են ձգել գոտիները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկում է 12 տարում կամ ավելի արագ 4 տրիլիոնով կրճատել բյուջետային դեֆիցիտը: Նա նաեւ ցանկանում է ստեղծել ՀՆԱ-ի չափերի համեմատ ԱՄՆ պետպարտքի երաշխավորված նվազեցման մեխանիզմ` սկսած 2014 թվականից:

Այսպիսով` Օբաման մտադիր է ամերիկացիներին սովորեցնել ապրել «գրպանի պարունակության չափով»:

Սպիտակ տան նախագիծը, ուղղված «ընդհանուր բարգավաճմանն ու համընդհանուր ֆինանսաբյուջետային պարտավորությանը», Օբաման այսօր ներկայացրել է Վաշինգտոնի համալսարանում ունեցած ելույթում:

Որպես կողմնակի պատասխան հանրապետականների եւ մի խումբ անկախ մասնագետների այն մեղադրանքներին` թե ԱՄՆ-ն այլեւս ի վիճակի չէ վճարել իր ծախսերը պարտքերի ու դեֆիցիտի հաշվին, նախագահը նշել է, որ, իրենք, բնականաբար, ստիպված են իրականացնել տնտեսման միջոցառումները, մասնավորապես` կրճատել ռազմական եւ բժշկությանն ուղղված ծախսերը:

Այս տարի երկրի բյուջետային դեֆիցիտը հավանորեն կլինի 1,65 տրիլիոն դոլարի կարգի, այսինքն` կկազմի ՀՆԱ-ի մոտ 11 տոկոսը: Նոր ծրագրով նախատեսվում է այդ ցուցանիշն իջեցնել մինչեւ 2,5 տոկոս` 2015-ին եւ ավելի քան 2 տոկոս` մինչեւ տասնամյակի վերջը:

Ինչ վերաբերում է պետական պարտքին, այն աստղաբաշխական մեծության է հասել` 14,29 տրիլիոն դոլար: Սակայն եթե մայիսի 16-ին Կոնգրեսը հավանություն տա ծրագրին, հնարավոր է` ամեն ինչ հաջող ավարտվի: Ընդդիմությունը դրան դեմ է, իսկ վարչակազմը հայտարարում է, որ դեֆոլտը ապոկալիպտիկ հետեւանքներ կունենա: