Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել. ռեյտինգի ցուցիչներն այս պահին վերջնական չեն։ Կորոնավիրուսի պայմաններում փոքր-ինչ դժվար է հարցումներ անցկացնելը, այնուհանդերձ առկա հարցումներով ակնառու է կորոնավիրուսի սկսած բումի, տնտեսական կոլապսի, ինքնաթիռա-ադամանդա-սիգարետա-զենքային աղմուկից հետո ոչ միայն ռեյտինգն իջել է, այլեւ նրա նկատմամբ անբարյացակամության դոզան է ահավոր մեծացել:
Մասնագետներն առաջիկայում կհրապարակեն ռեյտինգային սանդղակը, ինչից կախված էլ` ներքաղաքական զարգացումները կմտնեն որոշիչ` ակտիվ փուլ: Լավատեղյակները պնդում են, որ բուն զարգացումները կսկսվեն հուլիս-հոկտեմբեր ժամանակահատվածում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում