կարևոր
3271 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-12 13:55
Քաղաքական

Ալիևի երազանքը Երևանում թագադրվելն է․ Վարդան Ոսկանյան

Պատմական լեգիտիմության առումով ՀՀ-ի տարածքում ադրբեջանցիները որևէ անելիք չունեն։ Նրանք հայտնվել են Հայաստանի Հանրապետության այսօրվա տարածքում այն ժամանակից ի վեր երբ Արևելյան Հայաստանը իրանաօսմանական պատերազմների հետևանքով դատարկվեց հայությունից։ Այս մասին ասաց իրանագետ, ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

«Որևէ պատմական հիմք չկա խոսել Հայաստանում ադրբեջանցիների մասին։ Այդ մարդիկ նույնիսկ մինչև Խորհրդային ժամաակահատված չգիտեին էլ, որ ադրբեջանցի են։ Նրանք ունեին  ցեղային ինքնություն և այդ ցեղերի անուններն էլ ակնհայտորեն երևում են այն բարբարոսական տեղանուններից, որոնք ՀՀ տարածքում տվյալ ցեղերի հայտնվելուն զուգընթաց հայտնվել են փոխարինելով բնիկ հայկական ձևերը»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Ղամաղլու ցեղի ներկայացուցիչը չէր էլ կարող ենթադրել, որ ինքը ադրբեջանցի է, հետևաբար թե՛ պատմական, թե՛ իրավական, թե՛ մշակութային առումով որևէ հավակնություն ՀՀ տարածքի նկատմամբ որևէ հիմք չունի․ «Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը չի կարող պատմական լեգիտմության առումով հավակնել նույնիսկ Բաքվին, որովհետև Աբբաս Կուլի Աղաբակի Խանովը, որը համարվում է այս պետության պաշտոնական պատմագրության հայրը իր գրքում նշում է, որ Բաքվի ամբողջ տարածքը բնակեցված է կովկասյան պարսիկներով, հետևաբար էթնիկ ադրբեջանցիներ չեն եղել նույնիսկ այս հատվածում,որը Ադրբեջանի մայրաքաղաքան է, ուր մնաց խոսք գնա իբր Հայաստանի տարածքի վերաբերյալ»,- նշեց իրանագետը։

Վարդան Ոսկանյանի խոսքով մենք չունենք որևէ եզրագիծ որտեղ Բաքվի բռնապետը հնարավորություն ունենալու դեպքում չի առաջանալու․ «Եթե այսօր նա ունենա հնարավորություն ռազմական ուժով ստանալու «միջանցքը» ապա նա հենց այսօր դա կանի։ Քանի որ այդ հնարավորությունը չկա տարբեր այլ խորամանկ սցենարներ են մշակվում։ Մենք պետք է ունենանք որպես ելակետ շատ հստակ արձանագրված և արդեն իսկ նաև Բաքվից հնչող մի կարծիք, դա այն է, որ ըստ նրանք Հայաստանի Հանրապետությունը չպետք է գոյություն ունենա։ Եթե ՀՀ-ն հռչակվում է Արևմտյան Ադրբեջան, դա նշանակում է, որ նրանք չեն տեսնում Հայաստանի Հանրապետությունը և մենք որևէ պատրանք չպետք է ունենանք այս ուղղությամբ»,- ասաց նա։

Իրանագետը կարծում է, որ այս բռնապետը չի լռելու մինչև նրա «քիթը չտորորվի»․ «Ալիևի երազանքը Երևանում թագադրվելն է։ Նա ուզում է մտնել Երևան, Երևանը նա համարոմ է, իբր թե, Ադրբեջանի տարածք»։