|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․
«Հաջորդ պնդումը` եթե անգամ Հայաստանում (բացի իշխանություններից) կա մեկը, ով հիմարաբար հավատում է, որ Սահմանադրությունը Ադրբեջանի պահանջով փոխելով հնարավոր է խաղաղության պայմանագրի կնքում, ապա պետք է հիասթափեցնեմ։ Կա նաև հաջորդ, հաջորդի հաջորդ (ու էդպես շարունակ) պահանջների փաթեթներ։ ԵՒ ամենակարեւորը` դրանք չեն վերջանալու ընդհուպ մինչև հայկական պետականության կործանման պահը։
Ամեն անգամ Ադրբեջանը նոր պահանջ է առաջ բերելու, և ամեն անգամ իր պահանջները բավարարելով մենք մոտենալու ենք հայակական պետականության կործանմանը։
Լուծում կա, բայց այդ լուծումը հեշտ չի լինելու, այդ լուծումը պահանջում է աշխատանք և համախմբում, հետևաբար նման լուծումն անհնար է Նիկոլ Փաշինյանի իշխանավարման պայմաններում»: