Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և այս ամենի մեջ՝ երիտասարդության համակարգը կոլապսի եզրին է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը խորհրդարանում՝ Կառավարության 2019թ. ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ։
«Կոլապսը սկսվեց մեկ տարի առաջ, երբ առանձին ոլորտային գերատեսչությունները միավորվեցին կրթության, գիտության գերմեծ և կարևոր ոլորտների։ Այս մասին դեռ մեկ տարի առաջ անում էինք կանխատեսումներ և անընդունելի համարում, որ նման միավորումը կարող է դրական արդյունքի բերել»,-ասաց Աննա Կոստանյանը։
Նա ընդգծեց, որ կրթական համակարգը կոլապսի եզրին է, քանի որ երկու տարում դեռևս կան չլուծված տարրական խնդիրներ, որոնք խնդիր են առաջին հերթին ոլորտի պատասխանատուի համար։
«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ ոլորտի պատասխանատուն ինչ-որ առումով ճիշված է կամ կաշկանդված է, կամ ուղղակի նրա կողքին ոչ ճիշտ կադրեր են հավաքվել կամ հավաքվում, այլապես ինչպես կարելի է բացատրել այս երկու տարիների ընթացքում նախարարի տեղակալների այսքան հաճախ փոփոխությունները»,-ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ այս պահին էլ գործող տեղակալի շուրջ ինտրիգները կամ ուղիղ հովանավորչության առկայության կասկածը առկա է։
Ոլորտներում գոյություն չունի ռազմավարություն՝ որ ճանապարահով և ինչ քայլերով ենք առաջ գնում, ինչ ժամկետում ինչ արդյունքի ենք հասնելու՝ մտահոգություն հայտնեց Աննա Կոստանյանը։
Նրա համոզմամբ՝ բարձրագույն կրթության ռեֆորմը կաղում է, իսկ պատասխանատուները չեն կարողանում առաջ տանել իրենց վրա դրված պարտականությունները։
Մանրամասն՝ տեսանյութում․