Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Ծաղկաձորի մարզաբազայում այս օրերին ուսումնամարզական հավաքներ են անցկացնում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեծահասակների հավաքականը, ազատ ոճայինների պատանիների և երիտասարդների ընտրանիները, ինչպես նաև ծանրամարտի մեծահասակների հավաքականը:
Yerkir.am-ի հետ զրույցում համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը, ով ներկայացված է տասը լավագույն մարզիկների անվանակարգում, նշեց, որ շատ է կարևորում հարցումը:
«Ես իհարկե լուրջ եմ վերաբերվում այդ հարցմանը և շատ ուրախ եմ, որ ընդգրկվել եմ թեկնածուների ցուցակում: Նաև հուսով եմ համալրել 10-ը լավագույնների շարքը` չնայած, որ չէի սպասում: Շանսերը գնահատել չեմ կարող, քանի որ տեղյակ չեմ, ովքեր են նոմինացված, բայց ենթադրում եմ, որ մեր հավաքականից լուրջ հաջողությունների հասած մարզիկներ կան»,-նշեց ծանրորդը:
Հիշեցնենք, որ լրագրողների ֆեդերացիան պաշտոնապես հրապարակել է 2012 թվականի Հայաստանի լավագույն մարզիկների հավակնորդների ընդլայնված ցուցակը եւ լավագույն թիմերի անունները:
Անվանացանկն՝ այստեղ: