|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Պատմական գիտությունների թեկնածու, հնագետ, ուրարտագետ Միքայել Բադալյանի գրառումը․
«2017 թվականին թուրք հետազոտողների կողմից պատմական Հայաստանի Ծոփք նահանգի տարածքից հայտնաբերվել է երկկողմանի արամեատառ արձանագրություն: Այն գտնվել է Ռաբաթ ամրոցի տարածքից: Հետաքրքիր է, որ այդ ամրոցում առկա են մի շարք ժայռափոր դամբարաններ, ժայռափոր թունել, որոնք, ըստ երևույթին, թվագրվում են անտիկ ժամանակաշրջանով:
Համաձայն թուրք հետազոտողների թարգմանության՝ արձանագրության մի կողմում հիշատակվում է Միթրա… անձնաունը: Այդ անվան երկրորդ հատվածը հստակ չէ:
Իսկ արձանագրության հակառակ կողմում հաղորդբում է Երվանդի տան, ինչպես նաև՝ Արզախա անձնանվան մասին, ում հայրը հիշատակված է GLWN… ձևով:
Այս արձանագրությունը չափազանց կարևոր նշանակություն ունի Հին Հայաստանի մի շարք կարևոր հարցերի ուսումնասիրության համար: Սկզբնամասում Միթրա… ձևով հիշատակված դիցակիր անվան փաստը հուշում է, որ Ծոփքի տարածաշրջանում ևս կարող էր տարածված լինել Միթրա-Միհրի պաշտամունքը: Այս առումով, օրինակ հետաքրքիր է Վանա լճի շրջանից գտնված և այժմ անգլիական մի մասնավոր հավաքածուում պահվող դրամի արամեատառ գրությունը, որն առաջարկվել է ընթերցել որպես «Միհրդատ՝ արքա Տոսպի»: Այս փաստերը վկայում են Հին Հայաստանում Միհրի պաշտամունքի կարևորության մասին…
Նորահայտ արամեատառ արձանագրության հակառակ կողմում Երվանդի տուն հիշատակությունը փաստում է , որ Ծոփքը գտնվել է Երվանդուինենրի տիրապետության տակ: Ինչպես նշում են հոդվածի հեղինակները, հավանաբար Ծոփքի տեղի տարածքի կառավարիչ է եղել GLWN …ի որդի Արզախան, ում երկիրն էր MT-ն:
Ցավոք, արձանագրությունը և նշված մյուս կառույցների վերաբերյալ թուրք գործընկերների հոդվածը արքի չի ընկնում հայկական աղբյուրների խորը հետազոտությամբ (հոդվածի հղումը տես առաջին մեկնաբանությունում):
Տվյալ ժամանակաշրջանով զբաղվող մասնագետների համար այս արձանագրության համակողմանի ուսումնասիրությունը հետաքրքիր հեռանկարներ բացի: Գուցե հնարավոր լինի նույնականացնել, թե Ռաբաթը հայկական աղբյուրների, որ ամրոցը կարող է լինել:
Հուսանք, նաև որ մի օր մեր մյուս թուրք գործընկերները կհրատարակեն պատմական Հայաստանի Զեռնակի թեփե հնավայրում բացված տպավորիչ կառույցների վերաբերյալ աշխատություններ և այնտեղ հայտնաբերված արամեատառ արձանագրությունների տեքստերն ու դրանց ընթերցումները…»