կարևոր
556 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-20 13:56
Հասարակություն

Լրացուցիչ զորք է ուղարկվում՝ Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու համար

Լրացուցիչ զորք է ուղարկվում՝ Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու համար

Լրացուցիչ զորք է ուղարկվում՝ Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու համար

«Արդեն մի քանի ժամ է իրավապահները չեն կարողանում քաղաքապետարանի շենքից բերման ենթարկել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Տեղում հավաքված հարյուրավոր քաղաքացիներն իրենց ներկայությամբ խոչընդոտում են իրավապահների գործողությունները՝ պահանջելով դադարեցնել ընտրված քաղաքապետի նկատմամբ իրականացվողը:

Իրավապահ համակարգը,«Իշխանության» տեղեկություններով, հանկարծակիի է եկել՝ տեսնելով ժողովրդի դիմադրությունը։

Հաշվի առնելով իրավիճակի լարվածությունն ու հավաքված բազմությունը՝ որոշում է կայացվել լրացուցիչ ոստիկանական զորք ուղարկել Գյումրի։ «Իշխանության»տեղեկություններով՝ իրավապահները հակված են գործողությունները շարունակել նաև ուժի գործադրմամբ՝ միայն, թե այսօր Վարդան Ղուկասյանին տեղափոխեն Երևան։

Ժամեր անց հակակոռուպցիոն դատարանում կքննվի Վարդան Ղուկասյանի կալանքի հարցը։ Մեր տեղեկություններով՝ հանրային մեղադրողը պահանջելու է Վարդան Ղուկասյանին կալանավորել երեք ամսով»,- այս մասին հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։