Փոխարժեքներ
28 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
«Հետքը» գրում է․ «Երեկ ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր ներկայացրել, թե ինչպես է կորել կապը կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ։ Ըստ հայտարարության` փետրվարի 21-ից Ղուկասյանի գտնվելու վայրը հայտնի չէ։ Այսօր նրա աջակիցները բողոքի ցույց են իրականացնելու ԱՄՆ դեսպանատան դիմաց։
«Հետքը» պարզել է, որ Ղուկասյանն այժմ ձերբակալված է և գտնվում է Լաս Վեգասում ՝ Հենդերսոն ձերբակալվածների պահման վայրում (HENDERSON DETENTION CENTER):
ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանության (ICE) կայքի որոնման համակարգով հնարավոր է գտնել ձերբակալված անձանց՝ ըստ նրանց անձնական տվյալների։
Հենց այս համակարգի միջոցով ենք գտել Վարդան Ղուկասյանի ձերբակալման մասին տեղեկատվությունը։
Վերջին շրջանում Թրամփի՝ ԱՄՆ-ում ապօրինի միգրանտների դեմ տարվող քաղաքականության շրջանակներում արդեն ձերբակալվել և արտաքսվել են հազարավոր միգրանտներ։
Վադան Ղուկասյանը մի քանի անգամ տարբեր հայտարարություններով իր աջակցությունն է հայտնել Թրամփի և Իլոն Մասկի որոշումներին։
Վարդան Ղուկասյանի հնարավոր արտաքսման մասին տեղեկատվություն դեռ չկա»։