Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ նույն վարչության արագ հակազդման բաժնի օպերլիազորները ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ Գյումրիի բաժնի ծառայողների հետ ոստիկանության Գյումրիի բաժին բերման են ենթարկել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ որդու՝ Սպարտակ Ղուկասյանի եւ եւս 7 հոգու հետ: Ավելի վաղ Բավրայի անցակետից բերման էր ենթարկվել երկիրը լքել փորձող Կոլյա Ղուկասյանը՝ Վարդան Ղուկասյանի եղբորորդին: Նա ձերբակալվել է հանցագործություն կատարելու կասկածանքով:
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը (Քավոր Հարութ) եւ Արտյոմ Կարապետյանը (Շեկո): Վերջինս հիվանդանոցում մահացել է:
Հրաձգության վայրից հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաձիգի 4 պարկուճ, «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ և 1 կրակված գնդակ: Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված Հարություն Խաչատրյանի բաճկոնի գրպանից հայտնաբերվել եւ առգրավվել է «Մակարով» ատրճանակի 1 փամփշտակալ՝ 7 փամփուշտներով:
Լրագրողների հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանն ասել էր, որ Հարություն Խաչատրյանի եւ Արտյոմ Կարապետյանի դեմ ուղղված կրակոցները դիտավորյալ սպանության նպատակ են հետապնդել: