Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանը անդրադարձել է նախօրեին ոստիկանների ապօրինի գործողություններին, ինչի արդյունքում խոչնդոտվել է քաղաքացու խաղաղ ակցիան Եռաբլուրի ճանապարհին: Եսայանը հրապարակել է նաև քաղաքացու նկարած տեսանյութը՝ խնդրի վրա հրավիրելով պատկան կառույցների ուշադրությունը.
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, Taguhi Tovmasyan, Avetik Ishkhanyan Ավետիք Իշխանյան, այս այլանդակությունն ինչքա՞ն պետք է շարունակվի։ Օրենքի «պահապան» գնդապետ պետրոսյանը, Սահմանադրությամբ ամրագրված մարդու ազատությունների ու իրավունքների բացահայտ խախտումով պահանջում է ՀՀ քաղաքացուց հեռանալ ինչ որ տարածքից՝ իր պահանջի հիմքում դնելով տվյալ քաղաքացու հայտարարությունը, այնուհետև իր ապօրինի պահանջը «ձևակերպում» է որպես «ոստիկանության օրինական պահանջ», սպառնում է բերման ենթարկել քաղաքացուն։ Էս ոստիկանական «բեսպրեդելը» վերջ ունի՞, ի՞նչ է նշանակում «օրինական» պահանջ, արդյո՞ք ոստիկանի համազգեստ ցանկացած կրող իր ուղեղում ծագած ամեն հիմար միտք կամ իր ղեկավարից ստացած հանձնարարությունը կատարելով իրավունք ունի Սահմանադրությամբ ու օրենքներով ամրագրված մարդու իրավունքների խախտումով պահանջ ներկայացնել, այդ պահանջը ներկայացնելով որպես «ոստիկանության օրինական պահանջ»։ Սա ոստիկանապետության ու բռնապետության տանող ուղիղ ճանապարհ է»,- գրել է Եսայանը։