կարևոր
328 դիտում, 5 ժամ առաջ - 2025-10-14 15:47
Հասարակություն

Սեւանի ծանծաղուտի խնդիրները ջղաձիգ ցնցումներով չեն լուծվի

Սեւանի ծանծաղուտի խնդիրները ջղաձիգ ցնցումներով չեն լուծվի
Նախորդ ամսվա վերջին Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է 10 սանտիմետրով: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերեւութաբնութայն եւ մոնիթորինգի կենտրոնից տեղեկացրել են՝ 2025 թ-ի սեպտեմբերի 29-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը արձանագրված 1900 մետր 62 սանիմետր մակարդակի համեմատ։ Թեեւ 2025 թ-ի հունվարից մինչեւ սեպտեմբերի 29-ը Արփա – Հարավային Սեւան թունելային ջրատարով (Հայաստանի հարավ-արեւելքից) (մոտ 50 կմ)  լիճ է նետվել 101 միլիոն 10 հազար խորանարդ մետր ջուր։ Ընդ որում, միայն այս տարվա հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 29-ը Հրազդան գետի հունով (հոսում է լճից) Սեւանից, հիմնականում գյուղատնտսական նպատակներով, բաց է թողնվել 154 մլն 880 հազար խմ ջուր: Հիշեցնենք՝ տեղի փորձագետներից շատերն առաջարկում են, եւ բնավ առաջին տարին չէ, որ առնվազն 20 տոկոսով կրճատել լճից ջրի մատակարարումները՝ հաշվի առնելով Սեւանի ավազանում բնապահպանական բացասական միտումները։ Մինչդեռ, այս տարի, ՀՀ կառավարւոթյան հունիսի 5-ի որոշման համաձայն, Սեւանա լճից գյուղատնտեսական ոռոգման համար թույլատրելի ջրառը կրճատվել է գրեթե 20%-ով՝ հասնելով ոչ ավելի, քան 131.8 միլիոն խորանարդ մետրի: Հետեւաբար, այս ջրառի իրական ծավալը զգալիորեն գերազանցվել է, եւ խնդիրը պետք է լուծվեր պաշտոնական, անհետաձգելի ընթացակարգով, ինչպես կքննարկվի ստորեւ: Այս միտումը դրսեւորվել է նաեւ նախկինում. ասենք, 2023 թ-ին, ըստ վերոնրշյալ նախարարության, Հրազդանով Սեւանա լճից ջրի բացթողումը էապես գերազանցել է 2019 թ-ին ընդունված օրենքով սահմանված տարեկան 170 մլն խմ-ը՝ հասնելով 228,234 մլն խմ-ի, սիկ 2022 թ-ին ցուցանիշը ցածր է եղել՝ 165,063 մլն խմ: 2024 թ-ին Սեւանա լճից ջրառի ծավալը կազմել է 170 մլն խմ:

Գտնվելով Հայկական լեռնաշխարհի սրտում՝ 1914 մետր բարձրության վրա (Եվրոպայի եւ Ասիայի ամենամեծ բարձրլեռնային լճերից մեկը, որը հայտնի է իր բարդ փոփոխական փորվածքով), Սեւանն ավանդաբար հանդիսանում է քաղցրահամ, այդ թվում՝ խմելու ջրի հիմնական աղբյուրը Հայաստանում։ Լճի երկարությունը, այսինքն՝ հյուսիս-արեւմուտքից հարավ-արեւելք, ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1,56 հազար քառակուսի կմ։Սեւանից սկիզբ է առնում միակ ակունքը՝ Հրազդան գետը (Հայաստանի սահմանամերձ Արաքսի հիմնական վտակը), մինչդեռ լիճ է թափվում 28 գետ, որոնց ավազանների գումարային մակերեսը կազմում է 2776 քառ.կմ (համարժեք է Լյուքսեմբուրգի տարածքին): Այնուամենայնիվ, այս գետերի մեծ մասը 2020-ականների սկզբից ավելի ու ավելի է չորանում տարվա մեծ մասում:

Ս.թ. սեպտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հաստատեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների 2026 թ-ի ծրագիրը»: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ծ«րագրում ընդգրկված են 17 միջոցառումներ, որոնք ուղղված են, մասնավորապես, Սեւանա լճի էկոլոգիական հավասարկշռության վիճակի բարելավմանը, լճի եւ նրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանմանը, կենսառեսուրսների կայուն օգտագործման բարելավմանը, կեղտաջրերի մաքրման կայանների նախագծմանը եւ կառուցմանը, «Սեւան» ազգային պարկի կառավարման համակարգի կատարելագործմանը»: Բացի այդ, «միջոցներ են նախատեսված առանց թույլտվության լճից ձուկ որսացող որսագողերի անօրինական գործունեությունը կանխելու համար, հատկապես ձվադրման շրջանում»: Ըստ առկա տեղեկատվության՝ բնապահպանական գործոնների՝ որսագողության, լճի ծանծաղման, նրա մասնակի ափամերձ ճահճացման, ջրային տարածքի մի շարք հատվածների եւ որոշ ափամերձ շրջանների տարբեր թափոններով աղտոտման պատճառով այստեղ ձկնային համախառն ռեսուրսները վերջին 3 տարում կրճատվել են գրեթե 15%-ով։  Իսկ խոսքը Սեւանի ավելի քան 20 ձկնատեսակների մասին է, այդ թվում՝ բարձրարժեք իշխան, վարդագույն սաղմոն, սոկու, բելուգա, սուդակ, սիգ, լճի խեցգետիններ…

Փիրուզագույն գույնով նշված է 2000-ականներին Սեւանի ափամերձ գծի կրճատումը (մոտ 15%) ճահճային եւ աղուտային տարածքներ

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 11-ին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել էր ջրօգտագործման սուր խնդիրը, մասնավորապես՝ Սեւանա լճից ջրային ռեսուրսների դուրսբերման հետ կապված: Նույն օրը հաջորդել է այդ պաշտոնում ընդամենը 4 ամիս աշխատած Կարեն Սեդրակյանի պաշտոնանկությունը Հայաստանի ջրային տնտեսության կոմիտեի նախգահի պաշտոնից: Հաջորդ օրը ՀՀ Ազգային ժողովն անցկացրեց արտահերթ նիստ, որի օրակարգի միակ կետը Սեւանա լճից ջրի բացթողման ծավալների ավելացումն էր՝ օրենքով սահմանված 170 մլն խմ-ից հասցնելով 200 մլն-ի: Ընդ որում՝ այս որոշման քննարկումն ու հավանությունը խորհրդարանի կողմից իրականացվել է արագացված կարգով՝ ընդամենը 24 ժամվա ընթացքում:

Վերեւում նշվեց եւ ինչպես հաճախ է նկատվում՝ կառավարությունը վերջին պահին արձագանքեց խնդրի լուծմանը: Հանկարծ պարզվեց՝ ջրառի ավելացման անհրաժեշտությունը պայմանավորված է չորային պայմաններով, որոնք հանգեցրել են գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման ջրի պակասի։ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակռուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ Սեւանից ջրի բացթողումը կսկսվի նախատեսված ժամկետից տասն օր շուտ: Ի դեպ, ըստ չար լեզուների՝ ՔՊ սույն անդամն ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինի եւ նրա աշխատակիցների հետ քննարկում է ամերիկյան ընկերություններին մի շարք կարեւոր օբյեկտներ, այդ թվում՝ Տաթեւի ճոպանուղին եւ տարբեր մայրուղիների հատվածները եւ Սեւանա լիճն ու ափը վարձակալության հանձնելու գաղափարը՝ հհարկե ձկնաբուծության եւ զբոսաշրջության զարգացման պատրվակով։

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանի գնահատմամբ՝ «Սեւանի մոտ գործող միայն երեք կայաններն են ապահովում մեխանիկական մաքրում եւ չեն կանխում թունաքիմիկատների, լվացող միջոցների, հսկայական քանակությամբ ազոտի եւ ֆոսֆորի մուտքը ջուր: Բացի այդ, Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման համար անհրաժեշտ է ավելի քան 100 մլն խմ ջուր»: Ջրի որակի վատթարացումը հանգեցնում է լճի «ծաղկմանը», որի ընթացքում թունավոր նյութեր են արտանետվում ջրի մեջ։ սԻկ «ծաղկման» շրջանում երկար լողանալը կարող է վերածվել ալերգիկ ռեակցիաների եւ նույնիսկ թունավորումների»։  Բացասական ազդեցություն է ունենում նաեւ Սեւանա լիճ թափվող գետերից գյուղատնտեսական ոռոգման համար չկարգավորվող ջրառի պատճառով ջրի մակարդակի իջեցումը:

1970-ականների վերջին – 1980-ականների սկզբին պարբերաբար քննարկվում էր Ազատ գետից՝ Սեւանին հարակից Արաքսի վտակից մինչեւ լճի արեւմտյան հատված (մոտ 60 կմ երկարությամբ) լրացուցիչ ջրատար ջրանցքի նախագիծը (ի լրումն Արփա – Սեւան զարկերակի): Սակայն այն ժամանակ պաշտնյաները կարծում էին, որ լողավազանում իրավիճակն այնքան էլ ճնշող չէ, ուստի կարելի է հետաձգել։ ԽՍՀՄ-ի ավելի ու ավելի պաշտպանական փլուզման խորապատկերին ձգձգված հայ-ադրբեջանական հակամարտությունը վերջ դրեց երկու նախկին «եղբայրական» հանրապետւփթյունների միջեւ ոչ պաշտոնական քննարկվող հիդրոտեխնիկական նախագծերին, իսկ 1991ից հետո անկախ պետությունները ներքաշվեցին արյունալի դիմակայության մեջ։ 2020-2022թթ. ռազմական իրադարձությունների արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ դիրքերը տեսանելիության սահմաններում մոտեցել են Սեւանին: 2025 թ-ի  օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրվել է Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության համաձայնագիրը, շատ է խոսվում սահմանազատման եւ սահմանագծման մասին, սակայն միանգամայն ակնհայտ է՝ բարձրլեռնային շրջանում այդ գործընթացն ամեն դեպքում հեշտ զբոսանք չի լինելու։ Մինչ Բաքվում հայտարարում են նախկին խորհրդային հանրապետւթյունների սահմանների շրջանակներում տարածքային ամբողջականությանը հավատարիմ մնալու մասին, ոչ պաշտոնապես շրջանառության մեջ են 1919 թ-ի Փարիզի խաղաղության կոնֆերանսին ներկայացված «ԱԴՀ» քարտեզները մուսավաթական Հանրապետության սահմաններով հենց «Գեյչա լճի» արեւելյան ափին:

Իհարկե, այս ամենը ոչ մի կերպ չի նպաստում տարածաշրջանի բնապահպանական խնդիրների կառուցողական քննարկմանը, առանց որոնց գոնե մասնակի մեղմացման զբոսաշրջության զարգացման ցանկացած ուշադրության կենտրոնում օդում կախված է: Ամեն դեպքում, Այժմ Սեւանն աճող չափով ջրատարածքի կայունացման եւ չաղտոտված ջրի մատակարարման կարիք ունի։

 

Ալեքսեյ Բալիեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի