|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Մենք քննարկում ենք ԱԺ կարևորագույն հանձնաժողովներից մեկը, որի ներսում իմ խորին համոզմամբ շատ հաճախ կուսակցական գծերը մաքրվում են, հանձնաժողով, որի ներսում մենք հանդես ենք գալիս որպես մեկ խրամատ և դա բնական է: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին:
«Ինձ համար շատ անընկալելի էր, համացանցում տեսանյութը կա, որևէ նոր բան չեմ ասի, բայց թշնամի երկրների ներկայացուցիչների հետ իրենց տոնը՝ Նովրուզը տոնած պարերով և ուրախությամբ Մարիա Կարապետյանը մեր հայերնասիրությունը և հանուն հայրենիքի աշխատելու ունակությունները երեկ կասկածի տակ էր դնում: Տիկին Կարապետյան, շատ լավ է, որ սկսել եք Սերժ Սարգսյանի ելույթները կարդալ, բայց որ կարդում եք, ամբողջությամբ կարդացեք, որ մեջբերում եք, ամբողջությամբ մեջբերեք: Կազանի բանակցային գործընթացի պարագայում խոսքը գնում է երեք իրարից անբաժանելի փաստաթղթերի մասին՝ երկու երկրների միջև, Մինսկի խմբի համանախագահների միջև հայտարարություն և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հայտարարություն, որոնցից յուրաքանչյուրն ուներ մեկ մակարդակ և մեկ Հայաստանի համար շատ կարևոր կետերի բարձրաձայնումներ»: