Փոխարժեքներ
14 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.57 |
EUR | ⚊ | € 443.25 |
RUB | ⚊ | ₽ 4.7324 |
GBP | ⚊ | £ 510.46 |
GEL | ⚊ | ₾ 141.2 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գրեթե քաղաքական կարիերա չունեցող Դավիթ Առուշանյանը հեղափոխությունից հետո, բախտի բերմամբ, թե պատահմամբ, ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ (2021թ.):
Հենց այս նույն սկզբունքով Առուշանյանը նախորդ տարի՝ 2024 թվականի դեկտեմբերին, պատգամավորական մանդատը վայր դրեց եւ դարձավ Շիրակի մարզպետ։
Դավիթ Առուշանյանը փոխարինեց Մուշեղ Մուրադյանին, ով նույնիսկ չգիտեր, որ պաշտոնանկ է արվել։
Առուշանյանը 2004-2006 թվականներին եղել է «Անի տուր» տուրիստական գործակալության փոխտնօրեն, 2006-2021 թվականներին՝ տնօրեն: 2021-2022 թվականներին Առուշանյանը դարձավ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ:
Նա 2018 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, իսկ 2022 թվականի հոկտեմբերի 26-ին ԱԺ պատգամավոր ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Այսպիսով. ի՞նչ ունեցված ունի Շիրակի մարզպետը.
Դավիթ Առուշանյանի՝ 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն՝ նա ունի 3 անշարժ գույք. 2 բնակարան, որոնք ձեռք է բերել 2014 թվականին Երեւանում, եւ ավտոկայանատեղի, որն Առուշանյանը գնել է Կենտրոն վարչական շրջանում։
Բայցի այս գույքերից, Շիրակի մարզպետը Գյումրիում ունի հիփոթեքով գնած բնակարան, որի հիփոթեքի մայր գումարի մնացորդը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել էր 52 հազար 400 դոլար։
Առուշանյանը 2024 թվականի տարեսկզբին ունեցել է 2 մեքենա՝ NISSAN եւ RANGE ROVER մակնիշների։ Տարվա ընթացքում NISSAN մակնիշի մեքենան մարզպետը վաճառել է 3 մլն դրամով։
Նրա բանկային հաշիվների մնացորդները 2023 թվականի համեմատ փոփոխության չեն ենթարկվել եւ տարեվերջին հազմել են 1,5 մլն դրամ եւ 500 հազար դրամ։
Կանխիկ դրամական միջոցները կազմել են 25 հազար դոլար, 18 հազար եվրո, իսկ դրամային փոխարժեքով կանխիկ միջոցները նվազել են 2 մլն դրամով՝ 12 մլն դրամից դառնալով 10 մլն դրամ։
Մարզպետի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 10 մլն 532 հազար դրամ, որից 10 մլն 300 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովից, իսկ 232 հազար դրամը ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմից։
Առուշանյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 20 մլն 378 հազար դրամ։
Վարկերի մարմանը Դավիթ Առուշանյանն ուղղել է 13 հազար դոլար»։