կարևոր
1807 դիտում, 4 ժամ առաջ - 2025-10-11 10:16
Քաղաքական

Ի՞նչ էին Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել Դուշանբեում․ ինչո՞ւ չկանխվեց պատերազմը․ Արթուր Խաչատրյան

Ի՞նչ էին Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել Դուշանբեում․ ինչո՞ւ չկանխվեց պատերազմը․ Արթուր Խաչատրյան

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան գրում է․

«Հետաքրքիր է, Փաշինյանն ու Ալիևը հիշե՞լ են 2018 թվականին Դուշանբեում իրենց առաջին հանդիպման մասին։

Այդ հանդիպումից հետո Արցախում ու Հայաստանի սահմաններին համարյա երկու տարի «խաղաղություն» էր։ Ի՞նչ եղավ հետո, բոլորս գիտենք։ 44-օրյա պատերազմից սկզբից մի քանի օր առաջ Ալիևը հայտարարում է, որ բանակցությունները ձախողվել են, քանի որ Փաշինյանը դրժել էր Դուշանբեում տրված իր խոստումները։ Փաշինյանը, պատերազմից ժամեր առաջ կառավարությունում չի էլ հերքում Դուշանբեում ձեռքբերված համաձայնությունների մասին Ալիևի հայտարարությունը, այլ ուղղակի նեղսրտում է, որ Ալիևը գաղտնի տեղեկություններ է հրապարակում ու սպառնում է նենց բաներ պատմել, որ «հուսահատորեն կապակայունացնեն» իրավիճակն Ադրբեջանում։ Չի պատմում։ Ինչո՞ւ չի պատմում։ Ի՞նչ էին Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել Դուշանբեում։ Ինչո՞ւ չկանխվեց պատերազմը։ Հարցեր, որոնց պատասխանները հնարավորություն կտան բացահայտելու «4-րդ հանրապետության» ծնունդը․․․․»։