|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հունաստանի և Թուրքիայի միջև երեկ սկսված` օդային սահմանների խախտման լարվածությունն ավելի է խորանում: Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հայտարարության համաձայն` Թուրքիայի 8 ռազմական ինքնաթիռներ երեկ` Հունաստանի Անկախության օրը, 47 անգամ խախտել է երկրի օդային սահմանները: Հայտարարության մեջ նշվում է, որ 2009 թվականից ի վեր օդային սահմանախախտումները առաջին անգամ են այդպես շատացել:
Նշենք, որ երեկ նույն միջոցառման առիթով Ագաթոնիսի կղզի այցելած Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին ուղեկցող ուղղաթիռները հետապնդման են ենթարկվել թուրքական կործանիչների կողմից:
Ի դեպ, թուրքական համապատասխան մարմինները հերքում են Հունաստանի մեղադրանքները. հաղորդում է diken.com.tr կայքը: