Փոխարժեքներ
09 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.55 |
EUR | ⚊ | € 444.45 |
RUB | ⚊ | ₽ 4.6944 |
GBP | ⚊ | £ 511.24 |
GEL | ⚊ | ₾ 141.12 |
Գորիսի Պետական և պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջներում հայտարարվել են դասադուլ և գործադուլ։
Ամեն քոլեջ իր կողմից առաջադրում է սեփական թեկնածուին։
Այս պահին կողմերն ունեն տարաձայնություններ և կողմակիցները հանդես են գալիս տարբեր դիրքորոշումներով՝պաշտպանելով իրենց թեկնածուին։
Հիշեցնենք, որ Կառավարության ապրիլի 17-ի նիստում որոշեց «Գորիսի պետական քոլեջ» և «Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ները միաձուլել եւ վերակազմակերպել որպես «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ:
Այստեղ իրավիճակը լարված է։
«ԿԳՄՍ նախարարության կողմից Գորիս պետական քոլեջ էր այցելել ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը, որի նպատակն էր ներկայացնել նոր ստեղծվող քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին:
Քոլեջի դասախոսները հիշեցնում են, որ ներկայում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանում տեղի է ունենում Կարեն Լազարյանի հայցի քննությունը՝ ընդդեմ ՀՀ ԿԳՄՍ նախարարության:
Իսկ գյուղատնտեսական քոլեջի ներկայացուցիչները պահանջում են Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի լուծարման և Գորիսի պետական երկու քոլեջների վերակազմակերպման հապշտապ, չհիմնավորված որոշման իրականացման կասեցում, քոլեջի կոլեկտիվի մտավախությունների համատեղ քննարկում քոլեջի այժմյան՝ ժամանակավոր շենքում։
Մանրամասն՝ տեսանյութում։