|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Աբովյանի թիվ 1 դպրոցում այսօր`փետրվարի 6-ին, կրկին դասադուլ եւ գործադուլ է, աշակերտներն ու ուսուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի:
Դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը «լայվի» ժամանակ ասաց, որ այսօր աշակերտները կրկին դպրոց չեն եկել, իրենք էլ կշարունակեն այնքան ժամանակ բողոքի ակցիաներ անել, մինչեւ նորանշանակ տնօրենը հեռանա:
«Պայքարը մինչեւ վերջ գնալու է, եւ ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք, արդարությունը վերականգնվելու է»,-ասաց նա: