կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-04 10:25
Տարածաշրջան

100 տարի ուշացած որոշում է. Դեմիրթաշը՝ Բունդեսթագի կայացրած որոշման մասին

100 տարի ուշացած որոշում է. Դեմիրթաշը՝ Բունդեսթագի կայացրած որոշման մասին
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշն անդրադարձել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևի ընդունմանը:

Ըստ Vanaktuel-ի՝ պաշտոնական այցով Շվեյցարիայում գտնվող Դեմիրթաշը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ուշացած էր:

«Սա 100 տարի ուշացումով ընդունված որոշում է: Այսօր էլ քրդերին են կոտորում, և եթե այս կոտորածների մասին էլ Գերմանիան 100 տարի անց որոշում ընդունի, ապա այդ որոշումը այլևս որևէ իմաստ չի ունենա»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի խորհրդարանի երեք խմբակցությունները ստորագրել էին այն դատապարտող համատեղ հայտարարության տակ: Միայն Դեմիրթաշի կուսակցությունը չէր միացել նախաձեռնությանը: