|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Այսօր ԱԺ հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանը չկարողացավ ընտրվել ՀՀ վարչապետ: Նիստից հետո նա միացավ Հանրապետության հրապարակում իրեն սպասող հազարավոր մարդկանց: Իր ելույթում նա հայտարարեց, որ ՀՀԿ-ի ակնկալիքները` հունից հանելու ժողովրդին ու նրա թեկնածուին, չարդարացան:
«Վաղը ՀՀ-ում հայտարարվում է տոտալ գործադուլ և դասադուլ: Շրջափակել բոլոր փողոցները, օդանավակայանը: Շրջափակել ամենը, ինչ հնարավոր է, անգամ միջպետական ճանապարհները»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը հարթակից ողջունեց ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցություններին, շնորհակալություն հայտնեց` իր օգտին կողմ քվեարկելու համար: