|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Այսօր աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն ու Նիկոլ Փաշինյանը միասին ժամանեցին Հանրապետության հրապարակ, ուր ողջույնի խոսք ուղղեցին հավաքված հազարավոր մարդկանց:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ վաղը ժամը 12-ին կսկսվի ԱԺ նիստը, որտեղ կքննարկվի ՀՀ վարչապետի ընտրության հարցը:
«Ունենք 95 տոկոս հավանականություն, որը վաղը ժողովրդի առաջադրած թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ»,- ասել է Փաշինյանը` հավելելով, վաղը գործադուլ-դասադուլ չեն անելու:
Ի դեպ, Փաշինյանն ասաց, որ վաղը հայտարարում է ոչ աշխատանքային օր, հավաքվելու են Հանրապետության հրապարակում՝ ժողովրդի հաղթանակը նշելու։