կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-22 22:41
Հասարակություն

Մոնրեալի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի է ունենում Վահան Իշխանյանի հոգեհանգստի արարողությունը

Մոնրեալի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի է ունենում Վահան Իշխանյանի հոգեհանգստի արարողությունը

Այսօր՝ ապրիլի 22-ին, Կանադայի Մոնրեալ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի է ունենում լրագրող, հրապարակախոս, գրող Վահան Իշխանյանի հոգեհանգստի արարողությունը:

Երկարատև հիվանդությունից հետո ապրիլի 19-ին 58 տարեկանում մահացավ Վահան Իշխանյանը:

Վահան Իշխանյանը ծնվել է 1964թ.-ին Երևանում: Աշխատել է մի շարք տպագիր և էլեկտրոնային լրագրերում, եղել է խմբագիր և թղթակից: Համախոհների հետ հիմնադրել է Ինքնագիր գրական ակումբը:

Գրքերը`  

«Ռուսուլմանի նոթեր» 2017,

«Ովքեր են նրանք. Հայախոս, մուսուլման համշենցիները» 2014,

«Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն» (համահեղինակ) 2014,

«Անմազ» (պատմվածքների ժողովածու) 2010, «Կրոնի ազատությունը Հայաստանում» (համահեղինակ) 2010,

«Հաշվեհարդար. Հալածանք և դիմադրություն» 2004

Deviation: Anthology of Contemporary Armenian Literature(co-author) 2008

Makukachu: Anthology of Contemporary Armenian Literature(co-author) 2016