կարևոր
730 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-24 15:30
Աշխարհ

Մոսկվայի համար ընդունելի չեն Պուտինի և Զելենսկու հանդիպման համար Կիևի առաջարկած երկրները

Մոսկվայի համար ընդունելի չեն Պուտինի և Զելենսկու հանդիպման համար Կիևի առաջարկած երկրները

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանին առաջարկվել է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի հանդիպում անցկացնել Ղազախստանում։ 

BC Radio-ի եթերում Պեսկովը նշել է, որ ուկրաինացիները շատ առաջարկներ են անում։ Ղազախստանի մասին առաջարկից առաջ նրանք հիշատակել են այնպիսի երկրներ, որոնք բացարձակապես անընդունելի են Ռուսաստանի համար՝ որպես հանդիպման վայր։ 

Մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջ է քաշել նման բանակցությունները Մոսկվայում կազմակերպելու գաղափարը։