|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման հնարավորությունը։ Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Պուտինը չի բացառում նման հանդիպման անցկացման հնարավորությունը, բայց կարծում է, որ ամենաբարձր մակարդակով ցանկացած հանդիպում պետք է լինի լավ պատրաստված, որպեսզի կարելի լինի ավարտին հասցնել այն մշակվող հարցերը, որոնք նախապես պետք է իրագործվեն փորձագիտական մակարդակով», - ասել է Պեսկովը։
Նա նաև հավելել է, որ այդ հարցով փորձագիտական աշխատանքն այս պահին ակտիվ փուլում չէ, սակայն ՌԴ-ն պահպանում է հետաքրքրությունն ու պատրաստակամությունը նման բանակցությունների նկատմամբ։
Պեսկովն այս հայտարարությունն արել է՝ արձագանքելով Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ ավելի վաղ արած հայտարարությանն այն մասին, որ Պուտինի և Զելենսկու միջև հանդիպումը չի կայանա։